Լրահոս

14.02.2012 11:59


Մարգար Օհանյանի գործով մեղադրյալը կրկին հրաժարվել է պաշտպանից և ցուցմունք տալուց

Մարգար Օհանյանի գործով մեղադրյալը կրկին հրաժարվել է պաշտպանից և ցուցմունք տալուց

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով մեղադրյալներից Սամվել Մախմուրյանը՝ ՃՈ առաջին սպայական գումարտակի տնտեսական ոլորտի նախկին պատասխանատուն նախորդ դատական նիստի ժամանակ հրաժարվել էր պաշտպանից՝ նրա ծառայությունների համար վճարել չկարողանալու պատճառաբանությամբ։

Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու համար ներկայացրել է պաշտպան Վարդան Գրիգորյանին։ Սակայն, Սամվել Մախմուրյանը հրաժարվել է նաև անվճար իրավաբանական ծառայությունից։

–Ես ինքս ինձ կարող եմ պատպանել,–ասել է նա։

Մեղադրյալը նաև հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով.

–Նախաքննության ժամանակ ինչ գրել եմ, ընդունեք հիմք, ավելացնելու ոչինչ չունեմ։

Հրապարակվել է նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները, որտեղ Մախմուրյանը հայտնել է, որ ՃՈ տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լևոնյանի ցուցումով ստացված քիչ քանակությամբ բենզինի դիմաց հաշվետվություններում ներկայացրել է ավելի շատ քանակություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը